Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 14:20 22-06-2021

Հայտնի է Մարիբոր-Ուրարտու առաջին հանդիպման ժամը

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Ուրարտուին բաժին էր հասել սլովենական Մարիբորը։

Հաստատվել է թիմերի միջև կայանալիք առաջին հանդիպման մեկնարկային ժամը։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 22։45-ին։ Առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 8-ին Սլովենիայի Մարիբոր քաղաքի «Լյուդսկի Վրտ» մարզադաշտում։

Պատասխանը խաղը կկայանա հուլիսի 15-ին Երևանում։