Ներքին 5 տարի առաջ - 21:12 21-06-2021

«Հարավկովկասյան երկաթուղին» հիշեցնում է անվտանգության նորմերի պահպանման մասին

«Հարավկովկասյան երկաթուղին» հիշեցնում է անվտանգության նորմերի պահպանման մասին հայտարարություն է տարածել։

««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիներին կրկին հիշեցնում է երկաթուղում անվտանգության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին: Սա խաղերի, ծաղրերի կամ կատակների վայր չէ, դրանք իրական վտանգ են ներկայացնում ուղևորների կյանքի և առողջության, գնացքների անվտանգության համար:

Ցավոք, ոչ բոլորն են դա հասկանում: Օրինակ, երեկ դեռահասները կոտրեցին Ալմաստ-Շորժա գնացքի ապակիները: Այդ պահին գնացքը՝ ուղևորներով լի, մեկնում էր Երևանից: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Նույն պատանիները ձողեր են խփել գծերի վրա, ինչը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել՝ ընդհուպ գնացքների վթարներ և ուղևորների առողջության վնասներ:

Երկաթուղու աշխատողների զգոնության շնորհիվ այս անգամ հնարավոր եղավ խուսափել վտանգավոր հետևանքներից: Այնուամենայնիվ, կատակի և խուլիգանության՝ նույնիսկ հանցագործության, միջև սահմանն այս պարագայում շատ նուրբ է և այն հեշտ է հատել:

Հարավկովկասյան երկաթուղին կշարունակի աշխատել իշխանությունների և երկաթուղու հարևանությամբ գտնվող դպրոցների հետ, բացատրել նման «կատակների» վտանգը: Այնուամենայնիվ, մենք հորդորում ենք ծնողներին հետևել իրենց երեխաներին, որոնք հաճախ խաղում են երկաթուղու մոտակայքում, քանի որ դպրոցի և երկաթուղու աշխատողները միշտ չէ, որ կկարողանան վերահսկել կամ ազդել նրանց վարքի վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից