Երևան +17°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:02 25-05-2021

Ադրբեջանի կողմից բացահայտ զինված  ոտնձգությունը միջազգային իրավունքի նորմերի խախտում է

Ադրբեջանը կեղծ տեղեկատվությամբ փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր ապօրինի ռազմական գործողությունները։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանի սպանության փաստին:

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՄԱԿ անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված ոտնձգությունը, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է»,– ասված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ:

Արտաքին գերատեսչությունն ընդգծում է, որ հակառակ միջազգային հանրության կոչերի, Ադրբեջանը հրաժարվում է դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ էլ ավելի սրելով իրադրությունը և խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:

«Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետությանը ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,– նշում է ԱԳՆ–ն` հավելելով, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվությամբ։

Ի պատասխան, հայկական կողմը հայտարարում է, որ պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին` ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վերին Շորժայրում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։


Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
08:53 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ Հրապարակ