Ներքին 5 տարի առաջ - 15:47 12-08-2021

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների պատճառով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մկրտումյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (գ. Թաիրով) անցկացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից հայտնում են, որ խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը չեն ունեցել հարթ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող մակերես, ինչի արդյունքում չի կանխարգելվում կեղտի կուտակումն ու բորբոսների աճը, խոհանոցի գույքը՝ սեղանները, աթոռները, փակվող կափարիչներով աղբամանները, կաթսաները, դարակաշարերը՝ հնամաշ է, պատշաճ չի կարող մաքրվել և ախտահանվել, ուստի ենթակա է փոխարինման:

Բացի այդ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, ինչպես նաև՝ այս կազմակերպության սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին