Ներքին 5 տարի առաջ - 00:02 21-06-2021

6 քրեական գործ կա հարուցված ընտրակաշառքի մասով, կան ձերբակալվածներ․ Դատախազություն

Այսօր` ժամը 20:00-ի դրությամբ, 6 քրեական գործ կա հարուցված ընտրակաշառք տալու ու ստանալու մասով, կան ձերբակալվածներ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Էդգար Արսենյանը:

Նա նշեց, որ ընթացք է տրվել մամուլի 68 հրապարակման, ֆիզիկական անձի կողմից ստացված 127 հաղորդման, սոցցանցերում քաղաքացիների 17 գրառման, ոստիկանների 107 զեկուցագրի, ընդհանուր` 319:

«Դրանցից 6 դեպքով հարուցվել են քրեական գործեր, իսկ 144-ը գտնվում են նյութերի նախապատրաստման փուլում: 6 քրեական գործերը վերաբերում են ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերին: Կան ձերբակալված անձինք, բերման ենթարկված անձինք», - մանրամասնեց դատախազության ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին