Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:16 29-05-2022

Ի տարբերություն Չալաբյանի գործի՝ 2021 թվականի ընտրությունների համար հանրությանը հայտի չէ որևէ հարուցված քրեական գործ. Վ. Հարությունյան

Ընդդիմությունը շարունակում է ավանդույթ դարձած հանրային քննարկումները։ Քաղբանտարկյալները «ժողովրդավարության բաստիոնում». օրենք և ամենաթողություն թեմայով քննարկումն է այժմ Ֆրանսիայի հրապարակում՝ որի համակարգողն է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Մելիքյանի խոսքով, հյուրերն այն մարդիկ են, ովքեր մասնագիտությամբ փաստաբան են և անձամբ աշխատում են քաղբանտարկյալների հետ։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ ներկայացնելով գործի հանգամանքները, ասաց, որ ինքը և իր գործընկեր, փաստաբան Արթուր Հարությունյանն իրականացնում են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանությունը։

«Խնդրահարույց, մոնտաժված ու անթուլատրելի համարվող ձայնագրությունը լսել են, որտեղ խոսովում է գյուղակադեմիայի ՈՒԽ նախագահի հետ՝ ուսանողներին քաղաքական շարժմանը ներգրավվելու հարցերից։ Հիմա՝ անդրադառնալով քաղաքական հետապնդման կոմպոնենտներին. արարաքի բացակայության մասով՝ քրեական գործի շրջանակներում, չկա գեթ մեկ ապացույց, որով Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքը կլինի Ավետիք Չալաբյանի կողմից կատարված լինելու վերաբերյալ։ Քննչական մարմնի ունեցած ընդամենը մեկ ապացույց՝ այն էլ անուղղակի, հերքվել է առերես հարցաքննությամբ, այսինքն ՝ չկա արարքը։ Այս մասին նաև շատ մանրամասն ներկայացվել է դատական նիստի ժամանակ, ընդ որում դատական կողմն ընդհանրապես չի անդրադարձել պաշտոնական կողմի ներկայացրած դիրքորոշմանը՝ հիմնական կասկածի մասով։ Ինչ վերաբերում է խտրական վերաբերմունքին՝ ինձ հայտնի չէ, ՔՕ 163-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված հանցակազմով հարուցված այլ քրեական գործ։ Ես՝ մինչև Չալաբյանի գործը, նման գործի մասին չեմ լսել։ Այնուամնեայնիվ, ցանկանում եմ հիշեցնել, որ 2021 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ բազմաթիվ հրապարակումներ եղան մամուլում, որ իշխանության կուսակցության հանրահավաքներին, քաղաքական ակցիաներին ներգրավվում են վարչական ռեսուրսի գործադրմամբ։ Ընդ որում, այդ վարչական ռեսուրսը կարող է լինել թե՛ նյութապես շահագրգռում, թե՛ աշխատողին աշխատանքից հանելու սպառնալիքի ներքո։ Այս բոլոր հրապարակումներով հանրությանը հայտնի չի գեթ մեկ հարուցված քրեական գործ՝ ի տարբերություն Ավետիք Չալաբյանի»։

Հիշեցնենք, որ Չալաբյանը մեղադրվում է հավաքներին մասնակցել հարկադրելու մեջ, քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել հրապարակված մի գաղտնալսում, որում Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը ամեն կերպ ստիպում է Չալաբյանին, որ վերջինս ցույցերին մասնակցելու համար իրենց ֆինանսական օժանդակություն ցուցաբերի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան