Ներքին 4 տարի առաջ - 20:35 16-06-2021

Հասցեական եմ զգուշացնում` ապօրինության համար պատասխանատվության եք ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ․ Արամ Վարդևանյան

Ընտրությունների վերահսկման կոմիտեն պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ Եղեգնաձոր քաղաքում այսօր իրականացվող քարոզարշավի ժամանակ, ոստիկանության կարմիր բերետավորները ներխուժել են «Հայաստան» դաշինքի՝ հավաքի վայրին մոտ գտնվող շտաբ և պահանջել, որ չնկարահանեն Փաշինյանի սակավամարդ հավաքը, իսկ շտաբի մուտքի մոտ կանգնածներից էլ պահանջել են ներս մտնել։ Այս մասին հայտարարություն է տարածել Ընտրությունների վերահսկման կոմիտեն։

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն այս կապակցությամբ գրել է.

«Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Ընտրությունների վերահսկման կոմիտեն: Քիչ առաջ ստացա տեղեկություններ, որ Եղեգնաձորի ոստիկանության բաժանմունքի ծառայողները այնքան են փորձել դուր գալ հեռացող իշխանությանը, որ նույնիսկ այնպիսի ուժ են գործադրել, որ հրատապ կերպով շտապօգնության ծառայությանը կանչ է տրվել «Հայաստան» դաշինքի համակրին պատճառված վնասի մասով: Իհարկե, տղերքը բնավ չեն ճնշվել և այս օպերացիան ևս տապալվեց: Այսպիսի վարքագիծ ոստիկանության կողմից դեռ չէր արձանագրվել: Հասցեական եմ զգուշացնում` ապօրինության համար պատասխանատվության եք ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ: Հրավիրում եմ Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության ուշադրությունը»:

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան