Ներքին 5 տարի առաջ - 16:19 16-06-2021

Թավշյա հեղափոխությունը սկսեց Շիրակից, իսկ չագուչի հեղափոխությունը սկսվելու է Սյունիքից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Վայքում հայտարարել է, որ երեկ Սյունիքում կուսակցության քարոզարշավը քանդել է ոմանց կողմից սարքած «կարտչնի դոմիկը»:

«Ոմանք միֆեր էին կառուցել, որ ինչ-որ քաղաքական պրոցեսներ են սկսել, որ «կռելու» են: Ասում եմ, իրենք քյարփինջ են կռելու Հայաստանում դպրոցներ ու ճանապարհներ կառուցելու համար: Ու էդ քյարփինջն ու մյուս շինանյութը դուք, սիրելի՛ քաղաքացիներ, պետք է բարձեք իրենց ուսերին»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ Սյունիքում հետցնցումներ են սկսվել:

«Ես զգուշացրել էի կոմբինատի ղեկավարությանը, որն այսօր ի դեպ հայտարություն է տարածել, որ աշխատողների հանդեպ ճնշում չկիրառի: Դուք անցել եք կարմիր գիծը, ինչը նշանակում է, որ մեր կապույտ չագուչը ձեր գլխին է ջարդվելու: Հայտարարեք, չհայտարարեք՝ ձեր հարցը լուծված է, դա ժամանակի հարց է: Հանգիստ սպասեք ձեր դատավճռին: Թավշյա հեղափոխությունը սկսեց Շիրակից, իսկ չագուչի հեղափոխությունը սկսվելու է Սյունիքից »,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը բոլորին հունիսի 17-ին հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու պողպատե հեղափոխության գլխավոր փորձին: Իսկ հունիսի 20-ին, Փաշինյանի խոսքով, ժողովուրդը ցույց կտա, որ խաղն ավարտված է, որ ժողովուրդը հաղթել է:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին