Արտաքին 5 տարի առաջ - 12:35 15-06-2021

Էրդողանն ու Մակրոնը պայմանավորվել են համագործակցել Լիբիայի հարցով

Նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում առանձնազրույց ունեցած Թուրքիայի ու Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են համագործակցել Լիբիայից վարձկանների դուրսբերման հարցում: Այս մասին հայտնել է Մակրոնն ասուլիսի ժամանակ։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

«Նախագահ Էրդողանն իր կամքն արտահայտեց Լիբիայի տարածքներ եկած օտարազգի վարձկան զինյալների հնարավորինս արագ կերպով այդ տարածքներից դուրս գալու և այդ հարցում մեզ հետ համագործակցելու հարցում»,- ասել է Մակրոնը՝ ավելացնելով, սակայն, որ այդ հարցի լուծումը միայն Ֆրանսիայից ու Թուրքիայից չէ կախված:

Մակրոնի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկել են նաև ՆԱՏՕ-ի արժեքները՝ որոշակի հստակություն մտցնելով այդ հարցում:

Անդրադառնալով վերջին ամիսներին միմյանց հասցեին հնչեցրած կոշտ արտահայտություններին՝ Մակրոնը նշել է, որ այս հարցում կողմերը միմյանցից ներողություն չեն ակնկալում:

Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ հանդիպումն ընդհանուր առմամբ անցել է հանդարտ մթնոլորտում ու շեշտել, որ պայմանավորվել են կրկին իրար հետ գործակցել:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով