Ներքին 5 տարի առաջ - 11:03 13-06-2021

Նախընտրական քարոզարշավ՝ օր 7-րդ

Այսօր՝ նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը, հունիսի 20-ին անցկացվելիք ընտրությանն առաջադրված կուսակցությունները քարոզարշավ կիրականացնեն հետևյալ երթուղիներով․

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ քարոզարշավն իրականացնելու է Գեղարքունիքի մարզում։ Կուսակցության անդամները ժամը 10։00-ին կլինեն Գավառում, այնուհետև կշարժվեն դեպի Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավն իրականացնելու է Կոտայքի մարզում։ Հանդիպումները կսկսեն 10։30-ին Եղվարդ քաղաքից։ Կլինեն նաև Նոր Գեղիում, Նոր Հաճնում, Աբովյանում, Բյուրեղավանում, Չարենցավանում, ապա Հրազդանում, որտեղ հանրահավաք տեղի կունենա ժամը 18։00-ին։ Ժամը 19։00-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ Շենգավիթ վարչական շրջանում կլինի իրազեկման երթ, մեկնարկը կտրվի Գարեգին Նժդեհի հրապարակից։

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 12-ին լինելու է Սյունիքի մարզում։ Ընտրողների հետ հանդիպումները կանցկացվեն Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում։

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինի Տավուշի մարզում։ Ժամը 10։50-ից սկսած հանդիպումներ կլինեն Նոյեմբերյանում, Բերդում, Իջևանում, ինչպես նաև Դիլիջանում։

«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը հանդես կգա ասուլիսով։ Դաշինքի կենտրոնակայանում տեղի կունենա պատգամավորի թեկնածու, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանի մամուլի ասուլիսը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 7-րդ օրը կլինի Սյունիքի մարզում։ Ժամը 16։30-ին քաղաքական ուժի ներկայացուցիչները կլինեն Կապանում։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները կլինեն Լոռու մարզում։ Նրանք կհանդիպեն ընտրողների հետ, կներկայացնեն կուսակցության ծրագիրն ու ապագայի տեսլականը: 11։30-ին կայցելեն Ջրաշեն գյուղ, իսկ 13։00-ին՝ Վանաձոր։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները հունիսի 13-ին, առավոտյան կլինեն Երևան քաղաքում՝ Ավան վարչական շրջանում։

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը ժամը 15։00-ին կլինի Ազատության հրապարակում, որտեղ ԶԼՄ ներկայացուցիչների հետ կամփոփի քարոզարշավի առաջին 6 օրը։ Այնուհետև նույն օրը, ժամը 16։00-ին կուսակցության անդամները կլինեն Մասիս քաղաքում, ապա Արտաշատում, Արարատում և Վեդիում։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը քարոզարշավը կմեկնարկի Արարատի մարզում։ Ներկայացուցիչները հավաք են նախաձեռնել Արտաշատ քաղաքի թատրոնամերձ հրապարակում։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում