Ներքին 5 տարի առաջ - 15:08 10-06-2021

Հիմնավոր կասկածներ ունեմ, որ, այո՛, գործարք է եղել. Շուշին գիտակցաբար հանձվել է. ՀՀ երկրորդ նախագահ

Ռոբերտ Քոչարյանը Թալինում հայտարարեց, որ թշնամին Շուշի է մտել առանց տեխնիկայի. «Հադրութը գրավելուց հետո, երբ հարավում լայն ճակատ ճեղքեցին, պիկապներով անտառերի միջով եկել-մտել են Քարին տակ, հետո՝ Շուշի: Դա շատ կասկածի տեղիք է տալիս, որ մարդիկ մտածեն՝ Շուշին հանձնել են: Իհարկե, հնարավոր էր կանխել նրանց առաջընթացը, բայց դա չի արվել: Այն գործարքային 5 միլիարդի մասին պտտվող լուրերը պարապ խոսակցություններ չեն, եղել են նման առաջարկներ: Իշխանափոխությունից հետո ամեն ինչ պարզ կլինի»:

Դաշինքի առաջնորդը նշեց նաև, որ պատերազմի ընթացքում հակառակորդն ուներ օդային մեծ առավելություն, ուստի մեր գերխնդիրը պետք է լիներ հնարավորինս արագ ու շեշտակի մեծ կորուստներ հասցնել, հոգնացնել ու թուլանել թշնամուն, և դա արվում էր միչև հարավում հակառակորդի կողմից բեկում մտցնելը:

«Այս պարտությունը սխալ ռազմավարության արդյունք է, որը հաստատում են նաև զինվորականները: Այո, 90-ականներին գրեթե շանս չունեինք հաղթելու, բայց անձնազոհ անձանց միջոցով հաղթանակ ունեցանք: Այս պատերազմն առաջ չքաշեց այդպիսի կերպարների, քանի որ բոլորին ճնշեցին: Եթե ռազմական գործից, ՄՈԲ-ից ու ընդհանրապես բանակից հասկացող մի մարդ լիներ նրա տեղը, այլ պատկեր կլիներ: Նրանց նպատակը լրիվ հանձնել էր: Եթե Ռուսաստանը չմիջամտեր, մեր վերահսկողության տակ գտնվող այն փոքր հատվածն էլ չէր մնա: Այո, այս անձը եկավ ու մեզ նման վիճակի մեջ գցեց, ուստի նրան պետք է հեռացնել ու պատասխանատվության ենթարկել»,- ասաց Ռ. Քոչարյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից