Ներքին 4 տարի առաջ - 15:53 01-02-2022

Անշարժ գույքի յուրաքանչյուր երկրորդ գործարք եղել է տան վաճառք, երրորդը՝ հողի

Կադաստրի պետական կոմիտեն հրապարակել է 2021թ․-ի անշարժ գույքի շուկայի վերլուծությունը, համաձայն որի՝ 2021թ․-ին հանրապետությունում իրականացված ընդհանուր գործարքները քանակական առումով 2020թ․-ի նկատմամբ անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման 27 տոկոսանոց աճ է արձանագրվել։ Եթե անշարժ գույքի բոլոր տեսակի գործարքների առումով Արմավիրի մարզը գրեթե 42 տոկոսանոց աճ է արձանագրել, Արարատի մարզը՝ 33%, Վայոց Ձորը՝ 28, Գեղարքունիքը, Սյունիքը, Կոտայքը և մյուսները 25-26% ու բարձր, ապա Երևանում աճը կազմել է շուրջ 24%։ Նման իրավիճակը հասկանալի է դառնում, երբ անշարժ գույքի գործարքների վիճակագրությունը դիտարկվում է ժամանակի մեջ։

Վերջին 11-12 տարիների անշարժ գույքի շուկայի գործարքների վիճակագրությունից պարզվում է, որ Երևանում այդ աճը եղել է ալիքաձև ու դանդաղ։ Ահավասիկ, 2010թ․-ին մայրաքաղաքում գրանցվել է անշարժ գույքի 50279 գործարք։ 2015թ․-ին այն նվազել է 46․4 հազարի, 2021թ․-ին մոտեցել է 63 հազարի։

Նույն ժամանակահատվածում մոտավորապես նույն հետագիծն է մարզերի քաղաքային բնակավայրերում անշարժ գույքի գործարքների քանակության առումով։ 2010թ․-ին հանրապետության բոլոր մարզային քաղաքներում միասին գրանցվել է 40․5 հազար գործարք, 2015թ․-ին՝ 32․7, իսկ 2021թ․-ին՝ ավելի քան 49 հազար։

Բոլորովին այլ պատկեր է հանրապետության գյուղական բնակավայրերում իրականացված և իրականացվող գործարքների առումով։ 2010թ․-ին հանրապետության գյուղերում գրանցվել է անշարժ գույքի 45․6 հազար գործարք։ Ալիքի սկզբունքով յուրաքանչյուր տարվա վերելքին հաջորդել է նվազում, նորից վերելք ու նվազում, բայց աճի անհամեմատ մեծ տեմպերով, քան քաղաքային բնակավայրերում։ Արդյունքում 2021թ․-ին գյուղական բնակավայրերում գրանցված անշարժ գույքի գործարքների քանակը մոտեցել է 90 հազարի, ինչը բոլորովին էլ կյանքի լավացման հետևանք չէ։ Գյուղական բնակավայրերում գրանցված գործարքների 37%-ը եղել է գույքի օտարում։ 2021թ․-ին գրանցվել է 33 հազար օտարման գործարք։ Ինչը նշանակում է, որ այդքան ընտանիք կամ տունն է վաճառել, կամ՝ հողը։ Բազմաթիվ դեպքերում հողի վաճառքին որոշ ժամանակ անց հաջորդում է տան վաճառքը։ Ահավասիկ, օտարման գործարքների գրեթե 22%-ը եղել է բնակելի տների վաճառք, 26%-ը՝ բնակարանների։ Գյուղական բնակավայրերում տներ վաճառողները կամ հեռացել են հանրապետությունից, կամ լավագույն դեպքում, հանգրվանել Երևանում։ Երկու դեպքում էլ գյուղը դատարկվում է, հատկապես, որ գործարքների 37%-ի դեպքում էլ իրականացվել է հողի վաճառք։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ