Ներքին 3 տարի առաջ - 09:44 12-02-2023

Հայաստանի յուրաքանչյուր թիզ հողի հայկական մնալու առաջին պայմանն այն թշնամուն չզիջելն է․ Վարդան Ոսկանյան

Իմ հետևում Արագածոտնի հինավուրց Ավան գյուղի 5-րդ դարի հոյակերտ հայկական եկեղեցին է, ուղիղ իմ առջևում նույն գյուղի խութեցիների թաղն է, ինձնից ձախ՝ սասունցիներինը, քիչ այն կողմ՝ գվարցիներինը, կան մշեցիներ և մեկ վանեցի տուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«1500-ամյա պատմությամբ եկեղեցին կառուցել են ավանցի հայերը, որոնց մասին այժմ մենք ոչինչ չգիտենք, սակայն այստեղ կրկին ապրում են հայեր՝ հայեր, որոնք ստիպված թողել են մեր նախնյաց հողն Արաքսից անդին Հայաստանում։

Ավանը հայկական սրբազան հողի մի ակյունն է։ Այն կրկին վերաբնակեցվել է հայերով, որովհետև Արաքսից ասդին Հայաստանը չի մնացել թշնամուն։

Ուստի Հայաստանի յուրաքանչյուր թիզ հողի հայկական մնալու առաջին պայմանն այն թշնամուն չզիջելն է»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել

Ձեզ գուցե հետաքրքրի