Ներքին 5 տարի առաջ - 11:52 07-06-2021

Ինչ ասենք, անելու ենք․ Մեկնարկել է «Հայաստան» դաշինքի քարոզարշավը

Ագարակում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի քարոզարշավը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այսօր տնտեսությունը գահավիժում է, կա խորը անկում, գործազրկության ու աղքատության շեշտակի աճ, և այս ամենից բխող՝ արտագաղթի տագնախալի աճ․ «4 ամսում՝ 80․000 մարդ։ Այսպիսի ցուցանիշ Հայաստանում չի եղել վերջին 25 տարում»։

Նա նշեց, որ այս վիճկաը ինչ-որ բան անելու ահազանգ է։

«Ձեզնից յուրաքանչյուրը անելիք ունի հունիսի 20-ին․ Կանգնեցնել այս վիճակը, փոխել այն մարդկանց, այն քաղաքական թիմը, որը երկիրն հասցրել է այս իրավիճակի և ընտրել նրանց, ովքեր ձեր կարծիքով իվիճակի են երկինրը այս փոսից, այս ճգնաժամից հանել։ Մենք առաջարկում ենք մեզ»,-ասաց Ռ․ Քոչարյանը։

Նա նշեց, որ իրենք բաց են քննարկումների համար ու վստահեցրեց, որ իրենց խոստումները կատարվելու են․ «Մենք դատարկ խոսող մարդկանց տեսակը չենք։ Ինչ ասենք, անելու ենք»,- ասաց նա և հավելեց, որ իրենք գիտեն ինչպես դա անել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը