Ավելին 5 տարի առաջ - 11:13 06-06-2021

Սարդինիայի լողափերի այցելուներն ավազ գողանալու համար կտուգանվեն մինչև 3000 եվրոյով

Իտալիայի Սարդինիա կղզու լողափերից ավազ և խեցիներ հանելու հետ կապված տասնյակ մարդկանց սպառնում է մինչև երեք հազար եվրո տուգանք: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով լրատվամիջոցներին:

Նախնական տվյալների համաձայն՝ 41 մարդ կասկածվում է լողափերից մոտ 100 կգ ավազ գողանալու մեջ: Սպիտակ ավազը համարվում է Սարդինիայի սեփականություն, խստիվ արգելվում է այն տեղափոխել:

Տեղի բնակիչները բողոքել են, որ հանգստացողները իրենց հետ ավազ են վերցնում որպես հուշանվեր: 2017 թ․ Սարդինիայում արգելված է ավազի, խճաքարի և խեցիի վաճառքը:

Նման տուգանքները կարող են կոպիտ թվալ, բայց տեղացիները մի քանի տարի բողոքում են զբոսաշրջիկների ​​պահվածքից:

Ոստիկանության և մաքսային ծառայության աշխատակիցները վերահսկում են կղզու օդանավակայաններն ու նավահանգիստները, քանի որ շատերի ուղեբեռը զննելիս հայտնաբերվում են ավազով լի տուփեր: Բացի այդ, դիտարկվում են այն կայքերը, որոնք զբաղվում են լողափի ավազի վաճառքով: Ավելի վաղ հայտնաբերվել էին մի քանի տասնյակ գովազդներ, որոնք առաջարկում էին ավազ գնել կղզուց:

Այս տարի արդեն սահմանվել են տուգանքներ՝ ընդհանուր 13 հազար եվրոյի չափով: Առգրավված ավազը վերադարձվում է այն ​​տարածքներ, որտեղից դուրս է բերվել:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը