Ներքին 5 տարի առաջ - 16:05 05-06-2021

Եթե թշնամին դիմի սադրանքների, ապա ամբողջ գյուղը, ժողովուրդը կանգնած է. Խնածախի գյուղապետ

Մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածք մտած թշնամու զինվորները մինչ օրս հետ չեն քաշվել, նրանք մեծվտանգ են ներկայացնում ոչ միայն ՀՀ տարածքային ամբողջականության, այլև հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների համար։

168.am–ի հետ զրույցում Խնածախի գյուղապետ Անուշավան Հովակիմյանը նշեց, որ այս պահին գյուղում իրավիճակը նորմալ է, թե ինչ կլինի վաղը կամ երեք օր հետո՝ չի կարող ասել։

«Հիմա թշնամին հանգիստ իր դիրքերում կանգած է, որևէ սադրանքի չի գնացել։ Նշվում է, որ թշնամին առաջ եկած հատվածներում ինժեներական աշխատանքներ է կատարում, բայց մեզ մոտ նման բան չկա, նման աշխատանքներ չեն կատարում։ Առայժմ գյուղում հանգիստ է, բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում, հետո ինչպես կլինի՝ չեմ իմանում, էս մոմենտին լրիվ նորմալ է»,- նշեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Խնածախում 17 հեկտար մշակովի հողատարածք է անցել թշնամու հսկողության տակ։

«Թնամու դիրքերը գյուղից 300 մետր հեռավորության վրա են, որտեղ եկել՝ դիրքավորվել են, այնտեղ էլ մնացել են։ Եթե թշնամին իր տեղում մնա կանգնած, սադրանքների չդիմի, երևի այս վիճակի հետ պետք է հարմարվենք, այլ բան ես չեմ կարող ասել։ Իսկ եթե դիմի սադրանքների, ապա ամբողջ գյուղը, ժողովուրդը կանգնած է»,- նշեց Անուշավան Հովակիմյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար