Ներքին 5 տարի առաջ - 14:23 28-05-2021

Հայաստանում և Ջուլֆայում կապահովվի Կասպյանի երկաթուղային միջանցքի շահագործումը

Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների գործադիր տնօրեն Սաիդ Ռասուլին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է. «Հայաստանում և Ջուլֆայում երկաթուղային առանցքի վերակառուցմամբ, որը վնասվել էր տարածաշրջանային պատերազմում (Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև), կակտիվանա Իրանի և Սև ծովի միջև գործող արևմտյան Կասպյան միջանցքը»:

Ռասուլին հավելել է, որ 7 միլիոն տոննա տարեկան բեռնափոխադրման հզորությամբ «Ջուլֆա» սահմանային երկաթգիծը, որը դադարել էր գործել պատերազմից առաջ, տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ և Ադրբեջանի ու Հայաստանի հետ Իրանի ու Ռուսաստանի բանակցությունների արդյունքում կրկին կաշխատի:

Ռասուլիի խոսքով՝ Ադրբեջանից գնացքները կմտնեն Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգի Աստարայի տերմինալ, իսկ միջանցքի արևմտյան մասի վերակառուցմամբ իրանական երկաթգիծը Սև ծովին կմիանա Ջուլֆա-Նախիջևան-Հայաստան-Վրաստան ուղով:

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին

Ձեզ գուցե հետաքրքրի