Սպորտ 5 տարի առաջ - 12:10 28-05-2021

Դավիթ Հովսեփյանը եզրափակչում հաղթել է ադրբեջանցուն և դարձել Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Լիմասոլում (Կիպրոս) ընթանում է Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են աշխարհամասի 26 երկրի ուժեղագույն սամբիստները:

Առաջնությունում 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Նիջաթ Մամադլիին և հռչակվել չեմպիոն:

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջնությունում ունի 35 ներկայացուցիչ, որոնցից պատանիներն արդեն ավարտել են ելույթները՝ նվաճելով 2 բրոնզե մեդալ: Տղաների 64 կգ քաշային կարգում երրորդ մրցանակին արժանացել է Մեսրոպ Նիկոյանը, իսկ աղջիկների մրցապայքարի 50 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Սյուզաննա Կիրակոսյանը:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին