Ներքին 5 տարի առաջ - 14:49 27-05-2021

Գյուղը գտնվում է շատ դաժան վիճակում․ կութեցին՝ Փաշինյանին

Կութ գյուղ այցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին գյուղացիներից մեկը հարցրել է, թե ինչու է մեր գերիների հարցով զբաղվում Ռուստամ Մուրադովը, երբ մենք ունենք պետություն, պետականություն, ԱԳՆ, ՊՆ, վարչապետ և գերագույն մարմին։

«Բա մեր ղեկավարությունն ո՞ւր է»,- հարցրել է նա։

Ն․ Փաշինյանը պատասխանել է, որ բոլոր մարմիններն, առանց բացառության, զբաղվում են գերիների հարցով, իսկ ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարն այդ առումով միջնորդական գործունեություն է կատարում։

Նա նշել է, որ բացի պետական մարմիններից՝ գերիների հարցով զբաղվում են նաև մի շարք միջազգային կառույցներ։

Գյուղացու այն հարցին, թե ինչու չի գործում եռակողմ պայմանագիրը, Ն․ Փաշինյանը պատասխանեց, որ պետք է հետևողական աշխատել այն կյանքի կոչելու համար։

Մի գյուղացի էլ ասաց, որ իրենց արոտավայրերի ու խոտհարքի 50 տոկոսից ավելին գտնվում է թշնամու վերահսկողության տակ, իսկ 15-20 տոկոսով մոտենալն էլ վտանգավոր է․ «Թուրքերը եկել են մեր արոտավայրից մեր նախիրը պահող չոբանին լարել՝ «թող, փախի ստեղից»։

«Մտել են մեր հողերը, մեր նախրին լարել։ Գյուղը գտնվում է շատ դաժան վիճակում»,- ասել է նա։

Գյուղացիները վարչապետի պաշտոնակատարին ցույց են տվել իրենց դաշտերը, որտեղ տեղակայվել է թշնամին՝ հարցնելով, թե կկարողանան արդյոք երբևէ ետ բերել իրենց տարածքները։

Ն․ Փաշինյանը տարածքը դիտելուց հետո կորպուսի հրամանատարի հետ հեռացել է խորհրդակցության։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին

Ձեզ գուցե հետաքրքրի