Ներքին 5 տարի առաջ - 11:02 27-05-2021

ԱԺ անկախ պատգամավորները նախաձեռնում են արտահերթ նիստ հրավիրել

Մարդիկ գերեվարվել են այն հատվածներից, որոնք մերն են։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Պետական սահման, որպես այդպիսին, չկա։ Ինչքան էլ փորձենք ասել մեր պետական սահման և այլն, իներցիայի ուժով ենք ասում։ Հիմա իներցիայի ուժով այդ սահմանները մերն են, մեր տարածքում են։ Ստացվում է՝ մեզ մեր տարածքից գերեվարել են։ Սա շատ վտանգավոր է և չգիտեմ նպատակն ու հետևանքներն ինչ են լինելու»,-ասաց պատգամավորը, որն ակնկալում է՝ ՊՆ-ն պետք է մանրամասն պարզաբանումներ ներկայացնի, թե ինչ հանգամանքներում են գերեվարվել և ինչ հանգամանքներում է, որ նմանատիպ իրավիճակներում մենք համարժեք գործողություններ չենք իրականացնում։

Թագուհի Թովմասյանը նկատեց՝ փաստորեն մենք գերի չենք վերցնում, իսկ նրանք գերի են վերցնում ու հայտարարում, որ դիվերսնատ են.

«Քիչ առաջ անկախ պատգամավորների հետ քննարկում էինք, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրենք, պաշտպանության նախարարին ու ԳՇ պետին հրավիրենք, որ գան ու ի վերջո պատասխան տան այս հարցերի վերաբերյալ։ Զինված ուժերը պատասխանատուն են մեր սահմանների անձեռնմխելիության և պարտավոր են պաշտպանել մեր սահմանները։ Հիմա ի՞նչ խոչընդոտներ կան, ի՞նչ փակ, գաղտնի կամ անելանելի իրավիճակներ կան»,-նշեց Թագուհի Թովմասյանը։

Ամենից շատ դիտված

14:55 Մանվել Սարիբեկյանը մոլորվել ու հայտնվել էր Ադրբեջանում. նրան ներկայացրել էին՝ որպես դիվերսանտ, խոշտանգել, սպանել
14:34 Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
11:49 Արտարժույթի շուկայի այսօրվա պատկերը․ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները