Ներքին 5 տարի առաջ - 19:34 26-05-2021

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հորդանանի դեսպան Խալեդ Շավաբկան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ դեսպան Խալեդ Շավաբկան (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով դեսպանին՝ նախագահն ասել է, որ ակնկալում է համատեղ ակտիվ աշխատանք՝ ընդլայնելու ու խորացնելու հարաբերությունները եղբայրական երկրների միջև:

Նորանշանակ դեսպանը փոխանցել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի լավագույն բարեմաղթանքները Հայաստանի նախագահին և հայ ժողովրդին:

Դեսպան Շավաբկան վստահեցրել է, որ կգործադրի բոլոր ջանքերը՝ բարեկամ երկրների հարաբերություններն առավել ամրապնդելու և խորացնելու համար: Նա նշել է, որ Հայաստանի նախագահի և Հորդանանի թագավորի միջև հաստատված հիանալի հարաբերությունները լավ հիմք են երկկողմ համագործակցությունն առաջ մղելու համար:

Հանդիպմանը խոսվել է տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության խթանման մասին, արձանագրելով, որ արդյունավետ համագործակցության մեծ հնարավորություններ կան նորագույն տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության ոլորտներում:

Հայաստանի նախագահն անդրադարձել է պատերազմից հետո մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգություններին՝ նշելով, որ դրանք միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում են և պետք է արժանանան միջազգային հանրության ամենախիստ հակազդմանը:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը