Ներքին 4 տարի առաջ - 20:12 11-03-2022

ՀՀ-ում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը Ալեն Սիմոնյանին հավատարմագրերն է հանձնել

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանին մարտի 11-ին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Սերբիայի առաջին ռեզիդենտ դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և հաջողություն մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։

Նա նշել է՝ լիահույս է, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում բարեկամ Սերբիայի հետ ընթացիկ ծրագրերի հետագա զարգացումը և նոր ծրագրերի մշակումը խորապես կնպաստեն երկու երկրների միջև առկա համագործակցությանը:

Խոսելով Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունից՝ Ալեն Սիմոնյանը կարևորել է հետևողական և լրացուցիչ ջանքերի ներդրումը հայ-սերբական երկկողմ և բազմակողմ փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և լիցք հաղորդելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել