Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 11:38 26-05-2021

Էրդողանի վարկանիշը սրընթաց ընկնում է

Ամերիկյան հայտնի «Bloomberg» ընկերությունը սոցիոլոգիական հարցում է իրականացրել Թուրքիայում՝ պարզելու քաղաքական գործիչների վարկանիշը։

Հարցման արդյունքներն ամփոփող հայտարարության համաձայն՝ Թուրքիայում տնտեսական ճգնաժամի խորացմանը զուգընթաց մեծ անկում է ապրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) վարկանիշը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Էրդողանի վարկանիշը, ըստ սոցհարցումների տվյալների, այժմ հասել է պատմական մինիմումի։

Դրան հակառակ՝ Թուրքիայի ներկայիս նախագահի հավանական և հիմնական մրցակիցների վարկանիշը գնալով է աճում է, ինչի արդյունքում նախկինում Էրդողանի ունեցած հսկայական առավելությունը հիմա աստիճանաբար նվազում է։

Մասնավորապես աճել են Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) գործիչներից Էքրեմ Իմամօղլուի և նրա կուսակից, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի վարկանիշերը։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան