Ինչպես հայտնում է The Sun ամսագիրը, Գերմանիայում 55-ամյա մոդել Քերսթին Տրիստանը ողջ խնայողությունը ներդրել է մարմնին դաջվածքներ անելու համար:
Քերսթինը պնդում է, որ մարմնի դաջվածքներով տարվել է 50 տարեկանից:
«Ես իմ ողջ խնայողությունը, որը կազմում է 35 հազար եվրո, նվիրել եմ մարմնիս դաջվածքներին: Ես ցանկանում էի նորություն ունենալ իմ կյանքում: Մենք բոլորս ապրում ենք մեկ անգամ, և ես մտածում եմ, որ իմ տարիքում պետք է լինի ինչ-որ արժեքավոր բան»,- հայտնել է նա:
Բացի այդ դաջվածքները օգնել են նրան 55-տարեկանում մաշկին ավելի երիտասարդ տեսք հաղորդել: