Ներքին 5 տարի առաջ - 12:13 25-05-2021

Սառնասրտությունը և համբերատար աշխատանքն ավելի արդյունավետ են. Արարատ Միրզոյան

Այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ նիստի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Մոսկվայում ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը և այն դիտարկմանը, թե ՌԴ-ն իր ռազմավարական դաշնակցի առջև ստանձնած պարտավորությունները չի կատարում՝ Սյունիքում առաջացած ճգնաժամը հաղթահարելու առումով, հայտարարեց . «Բավականին անկեղծ և կառուցողական քննարկում ենք ունեցել մեզ հուզող բոլոր հարցերի շուրջ։ Գործադրվում են բոլոր ջանքերը՝ միջազգային հանրության ուշադրությունն այս կարևոր խնդրի վրա սևեռելու համար»։

Նա նշեց, որ Հայաստանն ունի միջազգային երկկողմ, բազմակողմ պայմանագրեր՝ անվտանգային հարցերին առնչվող, և այնպես չէ, որ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները։ Օրինակ՝ ՀԱՊԿ-ը դեռ ունի ինստիտուտներ, ընթացակարգեր, ՌԴ-ի հետ խոսակցությունը շարունակվում է, և պետք է լավատեսությունը պահպանել։

Ըստ ԱԺ նախագահի՝ միջազգային հանրությունն ու ՀՀ-ն պետք է ջանքեր գործադրեն՝ րոպե առաջ այս իրավիճակը հանգուցալուծելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար. «Միշտ չէ, որ այսպիսի բարդ հարցերը լուծվում են կայծակնային արագությամբ, և, երբեմն, սառնասրտությունը և համբերատար աշխատանքն ավելի արդյունավետ են և ցանկալի»։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ