Ներքին 5 տարի առաջ - 16:28 21-05-2021

Տասնութ անձի տրամադրվել են կեղծ տեղեկանքներ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է համատիրության նախագահի կողմից փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի «Մուշ» համատիրության նախագահը, 2019 թ. ընթացքում իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ձևաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ լրացնելով, ստորագրել, համատիրության կնիքով կնքել և 18 անձի տրամադրել է փաստացի բնակության վերաբերյալ կեղծ տեղեկանքներ, որոնք վերջիններս ներկայացրել են ՀՀ ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման քննական բաժանմունք ու դրանց հիման վրա իրենց անվամբ հաշվառել ավտոմեքենաներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համատիրության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ միասնական դիտավորությամբ, շարունակաբար, այլ անձանց կողմից օգտագործելու նպատակով, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր՝ փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանքներ, կեղծելու համար:

Համատիրության նախագահի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Կեղծ տեղեկանքներն ստացած 18 անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար