Մամուլ 5 տարի առաջ - 07:50 20-05-2021

ԲՀԿ կանայք շոկի մեջ են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ԲՀԿ-ում որոշել էին նախընտրական ցուցակը գաղտնազերծել մայիսի 25-ին՝ ԿԸՀ ներկայացնելու նախորդ օրը, սակայն թիմում տիրող ինտրիգային վիճակը ստիպել է, որ առաջին 3 անունները հրապարակեն՝ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան։ ԲՀԿ կանայք շոկի մեջ են, հատկապես՝ Նաիրա Զոհրաբյանը, ում անունը կարող է առհասարակ չլինել ցանկում։ Զոհրաբյանից բացի, ցուցակում թերևս չի լինի նաև Ծառուկյանի ամենամոտ ընկերը, նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը։

Դեռևս անցած տարվա ամռանը, երբ Գագիկ Ծառուկյանին կալանավորել էին, Նիկոլ Փաշինյանն ԱԺ խոսնակի միջոցով սուրհանդակ էր ուղարկել և առաջարկել, որ մեկ տասնյակ ԲՀԿ-ական պատգամավորներ մանդատները վայր դնեն՝ խոստանալով այդ դեպքում դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ հետապնդումը։ Մամուլում անգամ անուններ գրվեցին՝ Էդուարդ Բաբայան, Նաիրա Զոհրաբյան, Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյան, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյան, Գեւորգ Պետրոսյան։ Իշխանությունների պահանջը չկատարվեց։ Իսկ այսօր դուրս մնացողներին Ծառուկյանը փոխանցել է՝ խուճապի չմատնվեն, անգործ ու անփող չեն մնա, եւ պատրաստվում է հանդիպել նրանց հետ, ճշտել, թե ով իրեն որտեղ է պատկերացնում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից