Սպորտ 5 տարի առաջ - 15:11 19-05-2021

Եվրո-2020-ի գլխավոր հովանավորն այլևս ադրբեջանական ընկերությունը չի լինելու

Եվրո 2020-ի պաշտոնական նոր հովանավորը լինելու է ռուսական Գազպրոմ էներգետիկ ընկերությունը: Այս մասին գրել է լրագրող Վասիլի Կոնովը:

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունն (SOCAR) այլեւս չի լինելու Եվրոպայի առաջնության գլխավոր հովանավորը: Նշվում է, որ SOCAR-ի տարբերանշանը արդեն հանվել է մրցաշարի գործընկերների ցուցակից:

Այս տեղեկատվության ֆոնին Sport24-ը ուշադրություն է հրավիրել, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը խնդրել էր ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդորոս Թեոդորիդիսին քննարկել SOCAR-ի ՝ որպես ՈՒԵՖԱ-ի հովանավորներից մեկի մնալու նպատակահարմարությունը`պայմանավորված այն փաստով, որ ընկերությունը հրապարակել էր բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր պատերազմից:

Եվրո-2020-ը կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը եվրոպական մի շարք քաղաքներում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան