Ներքին Խոսք 2 տարի առաջ - 22:00 29-01-2024

Եթե Փաշինյանն ընդունում է, որ զորակոչի գործընթացում կոռուպցիա կա, ապա հովանավորն ինքն է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանը հայկական բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ հայտարարել է՝ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը։ Նա նշել է, որ այս հարցում միմյանց հետ համագործակցում են բժիշկները, զինվորականներն ու հանրությունը։

Փաշինյանն այդ համակարգը պետությունը քայքայող դաշինք որակեց՝ նշելով, որ անհրաժեշտ է ջարդել դրա ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը:

Oragir.News-ը հասարակական-քաղաքական գործիչ Էրդգար Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այսպիսի կասկածը ենթադրյալ ծանր հանցագործության մասին։ Ղազարյանն ի պատասխան նշեց, որ առնվազն զավեշտալի է, երբ պետության ղեկավարը նման երևույթների վերաբերյալ քաղաքական հայտարարություններով է հանդես գալիս։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ նման հայտարարություններ կարող է անել որևէ ընդդիմադիր քաղաքական գործիչ, բայց ոչ պետության ղեկավարը։ «Եթե վարչապետն է նման բան հայտարարում, ապա նշանակում է, որ ինքը պետք է հրաժարական տա, որովհետև եթե իր պաշտոնավարման շրջանում նման երևույթ կա, ապա դրա հովանավորն ինքն է։ Հակառակ պարագայում ինքը որոշումներ կայացնելու իրավասություն ունի»,- ասաց նա։

Էդգար Ղազարյանը հիշեցրեց, որ այդ բնագավառում Նիկոլ Փաշինյանի կայացրած հետևանքով տևական ժամանակ է, ինչ զինված ուժերի զորահավաքային վարչության պետը՝ գլխավոր զինվորական կոմիսարը, պաշտոնից ազատվել է, և այդ պաշտոնում ոչ մեկը չի նշանակվել։ Նրա խոսքով՝ ներկայումս զորակոչ է ընթանում, և այդ պաշտոնը շարունակում է թափուր մնալ։

«Այդ ամբողջ ծառայությունները՝ ռազմական և զորակոչային բժշկական հանձնաժողովները և այլն, գտնվում են պաշտպանության նախարարի համակարգման ոլորտում։ Եթե պաշտպանության նախարարն իր թիմակիցն է՝ ՔՊ-ի վարչության անդամ, իսկ ինքը վարչապետն է, և նման երևույթներ գոյություն ունեն, ապա դրանց մասին պետք է ոչ թե իրենք բարձրաձայնեն, այլ ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները և այլն։ Իրենք դրա պատասխանատուն են, և եթե Փաշինյանն ընդունում է, որ նման բան կա, ապա միակ բանը, որը պետք է անի, հրաժարական տալն է»,- կարծում է նա։

Հարցին, թե որոնք են Փաշինյանի այս հայտարարության ուղերձները, և ինչու է նա հերթական անգամ ակնարկում պետականությունը կորցնելու հնարավորության մասին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ իր քայլերով մեր պետությունը հասցրել է ծայրահեղ ծանր իրավիճակի, կանգնեցրել է պետականությունը կորցնելու վտանգի առաջ, ուստի հիմա մեղավորներ է փնտրում։

«Փաշինյանի հայտարարությունից ստացվում է, որ ինքն ու իր մերձավոր թիմակիցները շատ լավն են, մինչև հիմա վատն էին նախկինները, հետո վատը դարձան օտարները, հիմա վատն են դարձել իր ենթակաները, իսկ ինքը բոլոր դեպքերում լավն է։ Իրականում ճիշտ հակառակն է՝ մեր երկրի բոլոր դժբախտությունները գալիս են Նիկոլ Փաշինյանի ու իր գլխավորած հանցավոր թիմի պաշտոնավարումից»,- եզրափակեց նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան