Արտաքին 5 տարի առաջ - 12:15 18-05-2021

Բելգիայի դեսպանի կինը Սեուլում վաճառող կանանց է ծեծել

Հարավային Կորեայում Բելգիայի դեսպանի կինը Սեուլում ծեծել է երկու վաճառական կանանց, հայտնում է Le Figaro-ն՝ վկայակոչելով Հարավային Կորեայի իրավապահ մարմիններին:

Ոստիկանության տվյալներով՝ դիվանագետի կինը Սեուլի հագուստի խանութներից մեկում երկու իր է փորձել, ապա շտապել է դեպի ելքը: Խանութի աշխատակցուհին անմիջապես վազել է նրա ետևից՝ պարզելու, թե ինչ է նա հագել: Ենթադրվում է, որ վիճաբանությունն աառաջացել է այդ պատճառով: Հարավային Կորեայի ԶԼՄ-ներում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է դիվանագետի կինը հարվածում վաճառողի գլխին, ապա՝ օգնության հասած մեկ այլ աշխատակցուհու:

Կինն օգտվել է դիվանագիտական ​​անձեռնմխելիությունից քրեական հետապնդումից խուսափելու համար: Նրա ամուսինը՝ դեսպան Փիթեր Լեսկույեն, ափսոսանք է հայտնել այս միջադեպի կապակցությամբ:

«Անկախ հանգամանքներից՝ նրա արձագանքն անընդունելի է»,- խոստովանել է դիվանագետը:

Բելգիայի դեսպանատնից հայտնել են, որ իրենք «պաշտպանում են դեսպանի կնոջ անձեռնմխելիության իրավունքը»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան