Արտաքին 3 տարի առաջ - 13:22 30-10-2022

Սեուլում տեղի ունեցած ողբերգությունն ամենասարսափելին է Հարավային Կորեայում 2014 թվականից ի վեր


Սեուլի Իթհևոն թաղամասում տեղի ունեցած հրմշտոցն ամենասարսափելին է Հարավային Կորեայում 2014 թվականից ի վեր, երբ Sewol լաստանավի վթարը խլեց 304 մարդու կյանք, որոնց մեծ մասը ավագ դպրոցի աշակերտներ էին:

Sewol մարդատար լաստանավը խորտակվել է 2014 թվականի ապրիլի 16-ին։ Հարավային Կորեայի ժամանակակից պատմության ամենամեծ ողբերգություններից մեկի զոհ է դարձել 304 մարդ, որոնց մեծ մասը 15-ից 19 տարեկան դպրոցականներ էին։ Վթարի պահին նավի վրա ընդհանուր առմամբ գտնվել է 476 մարդ։ Անհայտ կորածների որոնման գործողությունը դադարեցվել էր 2014 թվականի նոյեմբերին՝ դրա իրականացման բարդության պատճառով։

Իսկ երեկ առնվազն 151 մարդ է զոհվել, 82-ը՝ վիրավորվել Հելոուինի երեկույթներով հայտնի Իթհևոն թաղամասում հրմշտոցի հետևանքով։ Զոհվածներց 19-ը օտարերկրացիներ են, այդ թվում՝ երեք ռուս։ Սեուլի իշխանությունները ստացել են ավելի քան 350 անհայտ կորածի մասին հաղորդումներ։

Փրկարարների խոսքով՝ Իթհևոնում Հելոուինի տոնակատարությանը եկածների մեծ մասը եղել է 10-30 տարեկան։ Այս Հելոուինը առաջինն էր առանց սոցիալական սահմանափակումների՝ 2020 թվականի կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր։

Հարավային Կորեայի իշխանությունները վերացրել են փողոցներում դիմակներ կրելը և բաց երկնքի տակ հավաքվողների թվի սահմանափակումները։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սոցիալական հեռավորության վերացումից հետո առաջին Հելոուինը հատուկ իրարանցում է առաջացրել։ Իշխանությունները նախօրոք մոբիլիզացրել էին մոտ 200 ոստիկանի՝ տարածքում կարգուկանոն պահպանելու համար, սակայն դա բավարար չէր Իթհևոնում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց վերահսկելու համար։

Հարավային Կորեայի նախագահը ողբերգության կապակցությամբ համազգային սուգ է հայտարարել մինչև նոյեմբերի 5-ը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից