Ներքին 5 տարի առաջ - 18:11 17-05-2021

Քննարկվել են Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է «Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարությունը» ծրագրի շրջանակներում անցկացված «Սոցիալական և շրջակա միջավայրի նկատառումներին հասցեագրված ուղղությունների բացահայտումը» թեմայով առցանց աշխատաժողովին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՏԿԵ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշված ռազմավարությունը ՀՀ կառավարությունը մշակում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։ Այս համատեքստում արդեն իսկ տեղի են ունեցել տարբեր ոլորտներին առնչվող մի շարք քննարկումներ։ Հերթական առցանց հանդիպումը նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնելու բնապահպանական, սոցիալական, գենդերային այն խնդիրներին, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրերի իրականացման տարբեր փուլերում։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ ճանապարհային ոլորտում իրականացվող ծրագրերում մեծապես կարևորվում են բնապահպանական, սոցիալական խնդիրները։ «Նշված հարցերում մեր փորձառությունն ու գիտելիքները հիմնված են տարբեր վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում դոնոր կազմակերպությունների կիրառած քաղաքականությունների վրա։ Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2021-2040թթ. ռազմավարության մեջ այս հիմնախնդիրները պետք է իրենց ուրույն տեղը գտնեն։ Ժամանակն է, որ մենք միջազգային արդի մոտեցումներով նայենք այս խնդիրներին և պատշաճ գնահատական տանք դրանց ճանապարհաշինության ոլորտում»,- ասել է տիկին Ղալեչյանը։

Քննարկմանն ընդգծվել է, որ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ Ասիական զարգացման բանկի հետ առկա է համագործակցության մեծ փորձ, և ԱԶԲ կողմից հայ մասնագետների համար կազմակերպվել են բազմաթիվ վերապատրաստումներ սոցիալական, բնապահպանական, անվտանգության ոլորտներում։

Աշխատաժողովի ընթացքում ԱԶԲ տրանսպորտի բաժնի ավագ մասնագետ Թոմաս Հերցը, ԱԶԲ խորհրդատուների խմբի բնապահպանական անվտանգության գծով մասնագետ Էնդրյու Թեյլորը, ԱԶԲ խորհրդատուների խմբի սոցիալական և գենդերային մասնագետ Մանոշի Միտրան խոսել են սոցիալական, բնապահպանական, գենդերային երաշխիքների կարևորության, ծրագրերի իրականացման ընթացքում հնարավոր խնդիրների և դրանց լուծման տարբերակների, երաշխիքներն ապահովելու համար անհրաժեշտ աշխատանքային, իրավական, ինստիտուցիոնալ, ընթացակարգային և գործանական փոփոխությունների մասին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով