Գորիսում ծեծի են ենթարկել Տաթև համայնքի ղեկավարին և նրա եղբորը
copy image url

Գորիսում ծեծի են ենթարկել Տաթև համայնքի ղեկավարին և նրա եղբորը

Ներքին 3 տարի առաջ - 15:22 16-05-2021

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մայիսի 11-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 64 հասցեում՝ Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի շենքի հարևանությամբ, անհայտ անձինք ծեծի են ենթարկել Տաթև գյուղի բնակիչներ, 37-ամյա Գոռ Մինասյանին և 30-ամյա Զարզանդ Մինասյանին: Այս մասին ավագ օպերլիազորը տեղեկություններ է ստացել մայիսի 13-ին։ Ստացված տեղեկությունների մասով ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի հանձնարարականով՝ ստացված օպերատիվ տեղեկությունները պարզվում են:

Կայքի տեղեկություններով՝ Գ. Մինասյանը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ Զ. Մինասյանը՝ նրա եղբայրը:

Ձեզ գուցե հետաքրքրի