Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:33 09-06-2022

Ավագանու նիստում բացակայող համայնքի ղեկավարին կամ նրա տեղակալին կփոխարինի ավագանու տարիքով մեծ անդամը. փոխնախարար

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողն է ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Տերտերյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է համայնքնային ավագանու ընթացիկ կամ արտահերթ նիստ գումարելու մասին կատարել փոփոխություններ.

«Նախկին ձևակերպումը հետևյալն էր, որ համայնքի ղեկավարը, տեղակալը, պաշտոնակատարը, իսկ մյուս դեպքում երբ դրանցից ոչ մեկը չկա, համայնքի քարտուղարը վարեն նիստը։ Հիմա մենք փոփոխությունն արել ենք հետևյալ կերպ, որ համայնքի ղեկավարը, կամ նրա բացակայության դեպքում նրա տեղակալը կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, եթե կա պաշտոնակատար, ուրեմն չկա տեղակալ, իսկ սույն հոդվածի 27-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ համայնքի ավագանու տարիքով անդամը կամ համայնքի ավագանու թվի առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ պետք է վարի նիստը։ Սա շատ դժվար հանդիպող դեպք է, այսպես անենք, որ դատարկ չմնա»։

Օրենքի նախագիծը հանձնաժողովի արտահերթ նիստում ընդունվեց ձայների մեծամասնությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին