Ներքին 1 ամիս առաջ - 14:54 04-06-2026

ԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին սահմանափակումների վերաբերյալ:

Այս մասին X-ի էջում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո:

«Այսօր ես խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստանի դեմ Ռուսաստանի վերջին սահմանափակումների վերաբերյալ։

Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, և դա անընդունելի է։

Հայկական արտադրանքի նկատմամբ արտահանման սահմանափակումները երկարաձգելով՝ Մոսկվան տնտեսական հարաբերություններն օգտագործում է որպես զենք՝ քաղաքական ճնշում գործադրելու համար։

Մենք շատ լավ գիտենք այս գործելաոճը։ Ահա թե ինչու է Եվրոպան հաստատակամորեն կանգնած Հայաստանի կողքին։

Մենք պատրաստում ենք ԵՄ աջակցության փաթեթ։

Այն ներառում է անհապաղ ֆինանսական օգնություն՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով։ Եվ դրան դեռ կհաջորդեն նորերը։

Այն ներառում է միջոցներ՝ ուղղված որոշ հայկական արտադրատեսակների, մասնավորապես՝ գյուղմթերքի առևտրի դյուրացմանը։

Ինչպես նաև գործնական աջակցություն տուժած ոլորտներին, ինչպիսիք են հայկական ծաղիկները, հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջերս սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելի մեղադրանքների պատճառով։

Նախատեսվում է, որ 10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը կհասնի Լատվիա։ Դրան կհաջորդեն մյուսները։

Մենք նաև կշարունակենք կապեր հաստատել մեր բիզնեսների միջև՝ հետամուտ լինելով Երևանում մեր վերջին գագաթնաժողովում ստանձնած պարտավորություններին։

2024 թվականից ի վեր «Դիմակայունության և աճի ծրագրի» ներքո ԵՄ աջակցությունն արդեն օգնել է 7,000 բիզնեսի և նպաստել ավելի քան 20,000 աշխատատեղերի ստեղծմանը։

Հայաստանն այն վայրն է, որտեղ միախառնվում են տաղանդը, նորարարությունը և հնարավորությունները։ Եվրոպական բիզնեսների համար սա առանցքային նշանակության վայր է։
Ավելի երկարաժամկետ կտրվածքով՝ ես հայտնեցի Եվրոպայի հանձնառությունը՝ կյանքի կոչելու գագաթնաժողովում կնքված հավակնոտ «Կապուղիների գործընկերությունը» (Connectivity Partnership)։

Թուրքիայի հետ առևտրային ուղիների վերջերս տեղի ունեցած վերաբացումը, ներառյալ երկաթուղային կապը Վրաստանի և Թուրքիայի միջով, հիանալի քայլ է առաջ։

Հայաստանն ունի պոտենցիալ՝ դառնալու ռազմավարական հանգույց, որը կմիացնի Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան։

Մենք պատրաստ ենք աջակցել ենթակառուցվածքներին և սահմանային անցակետերին, քանի որ տարածաշրջանային կապուղիները վերաբացվում են։

Մենք միասին կշարունակենք առաջ մղել այս առաջնահերթությունները հունիսի 23-ին կայանալիք Կապուղիների հարթակի նախարարական հանդիպմանը։

Այս բոլոր ուղղություններով արդյունավետ համակարգումն ապահովելու համար մենք համաձայնեցինք ստեղծել ԵՄ-Հայաստան համատեղ օպերատիվ խումբ (Task Force)։
Այն կվերահսկի այս բոլոր նախաձեռնությունների և ապագայում ձեռնարկվելիք ցանկացած հետագա քայլերի իրականացումը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին