Ավելին 5 տարի առաջ - 11:54 14-05-2021

Նիկի Մինաժի լուսանկարների հրապարակումից հետո Crocs-ի վաճառքներն աճել են 4900%-ով

Ամերիկյան Crocs ապրանքանիշի ռետինե հողաթափերն անվանվել են 2021 թվականի ամռան ամենահայտնի կոշիկները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռեփ-կատարող Նիկի Մինաժն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ նա լուսանկարվել է մորթե բարձերով և Crocs ապրանքանիշի վարդագույն սաբոներով:

Հրապարակումից հետո երգչուհու երկրպագուները սկսել են զանգվածաբար գնել նույն կոշիկներից։ The Sole Supplier կայքի տվյալներով՝ այդ պահին Crocs-ի վաճառքներն աճել են 4900 տոկոսով։ Որոնողական հարցումները «pink Crocs» և «Nicki Minaj Crocs» դարձել են թրենդներ Twitter-ում։

Սոցցանցերում ենթադրում են, որ բրենդը կարող է կոլաբորացիա թողարկել Նիկի Մինաժի հետ:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան