Ներքին 5 տարի առաջ - 10:25 12-05-2021

Վառելիքի պատճառով ավտոբուսները երթուղի դուրս չեն եկել

Այսօր վաղ առավոտից Երևանի կանգառները խիստ մարդաշատ են։ Հանրային տրանսպորտը չի գործում։

Ջրվեժի և Չարբախի ավտոպարկերում ավտոբուսների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ դուրս չգալով երթուղի։ Մասնավորապես, երթուղի դուրս չեն եկել նաև թիվ 3, թիվ 5, թիվ 33 երթուղին սպասարկող ավտոբուսները։

Նրանց խոսքով, քաղաքապետարանն արդեն երկու օր իրենց վառելիք չի տրամադրել։

«Ավտոպարկին վառելիք չի հատկացնում։ Երեկ էլ չէին հատկացրել, մենք մեր ուժերով դուրս եկանք, աշխատեցինք, այսօր հնարավորություն չկա։ Ամեն օր մի ծիծաղելի, շինծու պատճառ են բերում, խնդիր են նշում»,- ասում են աշխատանքի դուրս չեկած վարորդները, որոնց խոսքով Երևանի մոտ 80 տոկոսին հենց Ջրվեժի պարկն է սպասարկում։

Նրանք նշում են, այսօր մոտ 250 ավտոբուս աշխատանքի դուրս չի եկել, մարդիկ կանգնած են կանգառներում, իսկ իրենց էլ վառելիք չեն տրամադրել։

Թե ինչու քաղաքապետարանը վառելիք չի տրամադրում, վարորդները զգուշանում են խոսել։

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց՝ վառելիքի մատակարարման հետ կապված տեխնիկական խնդիր կա։

«Աշխատում ենք հնարավորինս արագ լուծել»,- ասաց նա։

Մինչ քաղաքապետարանն ուշացած քայլեր է ձեռնարկում, տաքսի ծառայությունները, օգտվելով ստեղծված իրավիճակից, կրկնապատկել ու եռապատկել են ծառայության գները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում