Ներքին 5 տարի առաջ - 15:13 07-05-2021

Ունենք մի զանգված, ովքեր մոլորյալներ են․ Արթուր Վանեցյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ անպայման խոսելու է այն մասին, թե ինչն է իրեն և Միքայել Համբարձումյանին խանդարել պաշտոնավարման ընթացքում ձերբակալել Նիկոլ Փաշինյանին կամ այն պաշտոնյաներին, որոնց մեջ խնդիր են տեսնում:

«Այս պահին ասել, թե ինչու չձերբակալեցինք, քայլեր չարեցինք… մենք արել են… այն անձինք, այն ուժերը, ովքեր դրսի օրակարգեր են սպասարկել, նրանց մասով արվել են աշխատանքներ: Դրա մասին մի օր կխոսենք: Եկեք այսօրվա ասուլիսը հարցազրույցի ֆորմատի չվերածենք»,- նշել է նա:

Ամեն դեպքում վերադառնալով հարցին, թե ինչու չձերբակալեցին Փաշինյանին, Վանեցյանն ասել է, որ Հայաստանում կա մի մոլորված զանգված, որը դեռևս մինչև հիմա մոլորության մեջ է. «Երկիրը կործանման տարած, Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնած, անտաղանդ կառավարիչներ, երկիրը կործանած մարդիկ այսօր շարունակում են կառչած մնալ իրենց աթոռից, քանի որ այս տարիների ընթացքում մարդիկ մոլորեցվել են, այսօր ունենք մի զանգված, ովքեր մոլորյալներ են: Քաղաքական շատ ուժեր նրանց այլ անուններ են տալիս, սակայն ես ասում եմ, որ մոլորյալներ են: Մեր այսօրվա խոսքը նաև ուղղված է հենց նրանց, որ նրանց մոլորությանից հանենք»:

Միքայել Համբարձումյանն իր հերթին ասել է, որ իր պաշտոնավարման ժամանակ քրեական վարույթ նախաձեռնելու իրավական հիմքեր չի տեսել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով