Ներքին 5 տարի առաջ - 17:15 06-05-2021

Արման Թաթոյանը քննադատել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության աշխատանքը

«Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում, սակայն միևնույն ժամանակ մեղադրում են ԶԼՄ-ներին մեդիաահաբեկչության մեջ: Առանձին ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրային հեռուստատեսության հարցին, որի տեղեկատվական քաղաքականությունն արժանի է կոշտ քննադատության»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով պատգամավորներին հարցերին:

Նա, մասնավորապես, հայտնել է, որ հանրապետության օմբուդսմենի գրասենյակն անցկացրել է հատուկ մոնիթորինգ. «Սյունիքի մարզում իրավիճակի վերաբերյալ իմ հայտարարություններից գրեթե ոչ մեկը նրանք չեն լուսաբանել: Նրանք ամբողջովին վերածվել են իշխանական կառույցների քարոզիչների: Ես այս ամբիոնից խստորեն նախազգուշացնում եմ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը՝ որպես կառույցի, որը ֆինանսավորվում է պետական բյուջեի հաշվին, որ նրանք պարտավոր են ներկայացնել անկողմնակալ տեղեկատվություն, ոչ թե աղճատել տեղեկատվությունը, որը ներկայացնում է հանրապետության օմբուդսմենը: Նրանք պետք է մարդկանց ճշմարտությունը հաղորդեն, եթե հաշվի առնենք հանգամանքը, որ մարդիկ, որոնք բնակվում են սահմանի հարեւանությամբ, նույնպես դիտում են Հանրայինը»:

Արման Թաթոյանն անդրադարձել է նաև առանձին տեղեկատվական ալիք բացելու մասին Հանրային հեռուստատեսության մտադրությանը: Գլխավոր իրավապաշտպանը նախազգուշացրել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը, որ նրա գրասենյակը հատուկ մոնիթորինգ կիրականացնի այդ գործընթացի շուրջ: «Հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ նպատակով հատկացվելու են հանրային գումարներ: Մենք կստուգենք՝ որքան անկողմնակալ կլինի այս կամ այն իրադարձության լուսաբանումը»,-ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով