Արտաքին 5 տարի առաջ - 13:14 05-05-2021

Տարեց բրիտանացիներին առաջարկվելու է COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը

Մեծ Բրիտանիայի 50 տարեկանից բարձր բնակիչներին առաջարկելու են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափն այս տարվա ձմռանը, հաղորդում է Times-ը:

Ըստ թերթի՝ բրիտանական իշխանությունները մտադիր են «ամբողջությամբ արմատախիլ անել» COVID-19-ից առաջացող բոլոր սպառնալիքները մինչև Սուրբ ծննդյան տոնը, որը Միացյալ Թագավորությունում նշվում է դեկտեմբերի 25-ին:

Ներկայումս քննարկվում է երրորդ պատվաստումների համար դեղերի օգտագործումը՝ հատուկ փոփոխված հարուցիչի նոր տարբերակների դեմ պայքարի համար, հնարավոր է նաև, որ շարունակեն կիրառել երկրում արդեն օգտագործված՝ Pfizer, AstraZeneca և Moderna պատվաստանյութերը:

Իշխանությունները գտնում են, որ երրորդ ներարկումն անհրաժեշտ է լինելու 50 տարեկանից բարձր կամ ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց: Ապրիլի 16-ին հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տեսակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով