Ներքին 4 տարի առաջ - 10:53 08-11-2021

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության մոտ 30 տոկոսը

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության մոտ 30 տոկոսը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Նոյեմբերի 7-ի դրությամբ իրականացվել է 890 հազար 797 պատվաստում: Նախարարի վստահեցմամբ՝ նման մեծածավալ պատվաստման արդյունքում չի գրանցվել հետպատվաստումային բարդության որևէ նշանակալի դեպք: «Եղել են դեպքեր՝ որոշակի անցանկալի ջերմության, ալերգիկ որոշակի ռեակցիաների, որոնք հարթվել են նույնիսկ առանց բժշկական օգնության»,-ասել է Ավանեսյանը:

Նախարարը Հայաստանի օրինակի վրա փաստում է, որ պատվաստումներն անվտանգ են, արդյունավետ են և միակ միջոցն են, որ կանխում են մահերը:

«Առաջին դեղաչափ ստացած քաղաքացիների թիվը 613 հազար 846 է: Դա մեծահասակ բնակչության գրեթե 30 տոկոսն է: Երկրորդ դեղաչափ ստացածների թիվը 276 հազար 948 է»,-ասաց Ավանեսյանը:

Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև մեծ տարբերությունը կապված է նրա հետ, որ պատվաստումների տեմպի մեծացումը հիմնականում տեղի է ունեցել վերջին 1 ամսվա ընթացքում։ Օրական գրանցվում է միջինը 18-19 հազար պատվաստման ցուցանիշ:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան