Մամուլ 5 տարի առաջ - 08:05 11-03-2021

ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ՊՆ ԵՒ Ի՞ՆՉ «ՄԵՍԻՋՆԵՐ» ԷՐ ՀՂՈՒՄ. ՓԱՍՏ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել էր պաշտպանության նախարարություն եւ հանդիպել զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ նա խորհրդակցություն է անցկացրել, սակայն իրականում պարզապես ասել է իր ասելիքն ու հեռացել: Փորձագիտական շրջանակների համոզմամբ, այս հանդիպումը պարզապես «բեմականացում» էր, քանի որ Փաշինյանին օդ ու ջրի պես անհրաժեշտ էր ունենալ կադրեր, որտեղ բարձրաստիճան սպաները իրեն «պատիվ են տալիս» եւ հոտընկայս դիմավորում ու ճանապարհում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրականում այդ հանդիպումը կազմակերպելը հեշտ չի եղել, սպաներին խնդրել են, որ լավություն անեն: «Գալու է, կարճ խոսի ու գնա»,- ասել են նրանց: Ի դեպ, ուշագրավ է, որ ընդամենը 6-7 րոպեանոց խոսքի մեջ Նիկոլ Փաշինյանը մոտ տասն անգամ օգտագործել է «միասին» բառը. միասին անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, միասին կկարողանանք հաղթահարել, միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն եւ այլն: Մեզ հետ զրույցում քաղտեխնոլոգներից մեկը նշեց, որ դա պատահական չէր, եւ Փաշինյանը որոշակի մեսիջ էր ուղարկում գեներալիտետին:

Ինչ վերաբերում է ԳՇ պետի խնդրին, ապա այստեղ մշուշը գնալով ավելի խտանում է՝ թե՛ Օնիկ Գասպարյանի՝ պաշտոնից ազատման (նա դիմել է վարչական դատարան), թե՛, առավել եւս, նոր պետ նշանակելու առումով: Հավելենք նաեւ, որ երեկ մինչ նշյալ հանդիպումը ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը եւս մեկ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ «միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին եւ հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան