Ներքին 5 տարի առաջ - 23:55 10-03-2021

ՀԱՐՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՏՎԱԾԸ՝ 44%-Ը, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՉԷՐ ԸՆՏՐԻ

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute – IRI) սոցհարցում է իրականացրել Հայաստանում։ Հարցերը վերաբերում են տարբեր ինստիտուտների վարկանիշերին, արտահերթ ընտրություններին և ընտրության դեպքում քաղաքական ուժերի վարկանիշերին և այլնի։

Հարցումն իրականացվել է 2021թ. փետրվարի 8-16-ը, ընդգրկել է 1.510 հոգու՝ 18 տարեկանից բարձր։

Հարցման տվյալներով՝ Հայաստանում ամենահեղինակավոր կառույցը շարունակում է մնալ բանակը․ հարցվածների 50%-ը բանակի աշխատանքը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 23%-ը՝ «որոշ չափով բարենպաստ»։

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ևս մարդիկ գնահատել են մեծամասամբ դրական լույսի ներքո․ հարցվածների 30%-ը ՄԻՊ աշխատանքը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 30%-ը «որոշ չափով բարենպաստ»։ Այս ցուցանիշին մոտ է նաև Հայ առաքելական եկեղեցին և վարչապետի աշխատակազմը։

Վարչապետի աշխատակազմի աշխատանքը հարցվածների 29%-ը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 26%-ը «որոշ չափով բարենպաստ»։ Աշխատակազմի աշխատանքը 28%-ը գնահատել է «անբարենպաստ», իսկ 15%-ը՝ «որոշ չափով անբարենպաստ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացի՝ նախարարների կաբինետի նկատմամբ հարցվածների վստահությունը բավական ցածր է․ վերջիններիս աշխատանքը «բարենպաստ» է համարել հարցվածների միայն 9%-ը։

Կուսակցությունների գործունեությունը հացվածների 51%-ը համարել է «շատ անբարենպաստ», իսկ 22%-ը՝ «որոշ չափով անբարենպաստ»։

Ըստ հարցման տվյալների՝ մեծ է անվստահությունը նաև դատարանների նկատմամբ։

Թեև մեկ ամիս առաջ իշխող Իմ քայլը խմբակցությունը հայտարարում էր, թե խորհրդարանական ընտրությունների հանրային պահանջ չկա, սոցհարցման տվյալները բոլորովին այլ բանի մասին են վկայում։ Հարցվածների 37%-ը համարել է, որ արտահերթ ընտրություններ «միանշանակ պետք են», իսկ 18%-ը համարել է, որ «որոշակիորեն պետք են»։ Արտահերթ ընտրություններին դեմ է արտահայտվել հարցվածների 30%-ը, իսկ 12%-ը «որոշ չափով է դեմ» արտահայտվել։ Արտահերթ ընտրությունների պահանջի ամենամեծ ցանկությունն արտահայտվել է Երևանում։ Հարցվածների 57%-ը հայտնել է, որ եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն, դրանք պիտի կայանան գարնանը։

Արտահերթ ընտրություններին դեմ արտահայտվողները իրենց տեսակետը հիմնավորել են հիմնականում երեք հանգամանքով. առաջին հերթին, որ երկիրն այս պահին ունի այլ առաջնահերթություններ, երկրորդ հերթին՝ արտահերթ ընտրություններ չպետք է կազմակերպվեն, քանի որ գործող խորհրդարանը ընտրվել է լեգիտիմ ճանապարհով, երրորդ՝ քանի որ չկան այնպիսի կուսակցություններ, որոնց հարցմանը մասնակցածը վստահում է։

Հարցին, թե ով պետք է կազմակերպի խորհրդարանական ընտրությունները, հարցվածների 34%-ը հայտնել է՝ միանշանակ գործող կառավարությանը կվստահի, իսկ 18%-ը «ինչ-որ չափով կվստահի»։ Հարցվածների 27%-ն ընդհանրապես դեմ է, որ գործող կառավարությունը կազակերպի ընտրություններ, իսկ 10%-ը դեմ է «որոշ չափով»։

Ո՞ւմ կընտրեն հարցվածները, եթե հաջորդ կիրակի խորհրդարանական ընտրություններ անցկացվեն հարցին 33%-ը պատասխանել է՝ «Իմ քայլ»-ին, երկրորդ տեղում է ԲՀԿ-ն՝ 3 % ձայնով, իսկ երրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանը՝ 2%։ 17 կուսակցություններին միասին կընտրեր հարցվածների 1%-ը։ Հարցվածքների ամենամեծ հատվածը՝ 44%-ը, որևէ մեկին չէր ընտրի։

Ո՞ր քաղաքական ուժին երբեք չեք ընտրի հարցին ի պատասխան հարցվածների 25%-ը տվել է ՀՀԿ-ի անունը, 17%-ը՝ ԲՀԿ-ի, 14%-ը «Իմ քայլ»-ի, 10%-ը՝ ՀՅԴ-ի, 8%-ը՝ «Լուսավոր Հայաստան»-ի, 6%-ը 17 կուսակցությունների անունները։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»