Մամուլ 5 տարի առաջ - 10:20 06-03-2021

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԴԻՊԿՈՐՊՈՒՍԻ «ԴԵՄԱՐՇԸ»․ ՓԱՍՏ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԶՈՒ ԳՇ կողմից արված հայտարարությունից հետո ՀՀ-ում քաղաքական մթնոլորտը շարունակում է մնալ լարված։ Մենք թերթի նախորդ համարներում տեղեկացրել էինք, որ ներհայաստանյան զարգացումների հետ կապված՝ անհանգիստ մթնոլորտ է տիրում նաև դիվկորպուսում:

Մասնավորաբար, մեր աղբյուրները փոխանցել էին, որ դիվկորպուսի ներկայացուցիչների մեծ մասի համբերության բաժակը լցվել է: Նախատեսվում էր, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես գալու մի շարք դիվանագետներ, այդ թվում՝ դեսպաններ։ Սակայն իշխանություններին առժամանակ հաջողվել է կանխել այդ «դեմարշը»: Թեմայի հետ կապված «Փաստ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Այսպիսով, մեր աղբյուրները փոխանցում են, որ նշյալի մասին տեղեկանալուց հետո Նիկոլ Փաշինյանը նախատեսում է լուրջ փոփոխություններ իրականացնել դեսպանների շարքերում։ Խոսքը մոտ 10 դեսպանի փոփոխության մասին է։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, Փաշինյանը բավականին նյարդային է ընդունել դեսպանների կողմից նման վարքագծի դրսևորումը, և գոռգոռոցով հայտարարել է, թե «բոլորին ուղարկելու եմ գրողի ծոցը, որ հասկանան, թե ով է երկրի իրական ղեկավարը»։

Նշենք, որ խոսքը հիմնականում եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների մասին է։ Մեր տեղեկություններով, ներկայումս գործընթացը առայժմ սառեցված է հավել յալ լարվածությունից խուսափելու նպատակով, բայց դեսպանների փոփոխությունն ընդամենը ժամանակի հարց է։

Մեր ունեցած տեղեկություններով, այս փուլում բավական լարված են ընդհանրապես ԱԳՆ-Փաշինյան հարաբերությունները, քանի որ այն վարքագիծն ու դիրքորոշումը, որը դրսևորվում է իշխանությունների կողմից, պրոֆեսիոնալ դիվանագետների շրջանում լուրջ անհանգստություն ու դժգոհություն է առաջացրել։ Հավանաբար հենց այդ լարվածության պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին չմասնակցեց դիվանագետի օրվան նվիրված միջոցառումներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան