Մամուլ 5 տարի առաջ - 10:25 05-03-2021

ԱՐՑԱԽԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԷՐ, ՈՐ ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿԱՐ․ ԻՐԱՎՈՒՆՔ

Պահեստազորի սպա, տնտեսագետ Արթուր Գրիգորյանի գնահատմամբ՝ 44-օրյա արցախյան պատերազմի ընթացքում գեթ մեկ տեղ չկար, որտեղ խնդիր չի եղել՝ թե՛ սպառազինության, թե՛ մարդկային ոեսուրսների ու համազգեստների մասով: Դրա համար ունենք այն հետեւանքը, որն ունենք, մինչդեռ ի վիճակի էինք այսպիսի հետեւանք չունենալու:

- Խնդիրներն ի հայտ են եկել պատերազմի առաջին օրվանից: Ամենագլխավորներից՝ զրահաբաճկոնների եւ սաղավարտների հարցն է եղել, ինչպես նաեւ զինվորականների ճտքավոր կոշիկների: Վիրավորումների եւ մահվան դեպքերի մեծ մասն այն պատճառով էին, որ զրահաբաճկոնների կամ սաղավարտների պակաս կար, այսինքն՝ վիրավորումների եւ մահացությունների մեծ մասը բեկորային էր: Հարցն այն է, որ պետբյուջեի հատկացումների մասով եւ ընդհանրապես՝ ամեն մասով խնդիրներ էին ստեղծված: Օրինակ՝ մեկ զրահաբաճկոնի արժեքը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում 250 հազար դրամ է նշված, այնինչ ներկա պահին նույնիսկ տեղը կարող եմ ասել, որ կան բավականին էֆեկտիվ զրահաբաճկոններ, որոնց արժեքն է 130 հազար դրամ եւ մի քանի անգամ ավելի լավն է իր որակական հատկանիշներով: Այնինչ, պատերազմի օրերին ներկայիս իշխանության ներկայացուցիչները հրավիրում էին մեզ մարտի դաշտ՝ մեր իսկ զրահաբաճկոններով եւ մեր իսկ համազգեստով: Բայց ունենք 70 հազար ակտիվ զինվորականներ, 210 հազար՝ ռեզերվ, այսինքն՝ առնվազն 280 հազարի հաշվարկով պիտի մեր ՊՆ պահեստներում ունենայինք համապատասխան քանակի ե՛ւ զրահաբաճկոններ, ե՛ւ սաղավարտներ, ե՛ւ համազգեստներ՝ ամեն ինչ, ընդհուպ նաեւ բուշլատներ:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի