Մամուլ 5 տարի առաջ - 10:25 04-03-2021

ՎՃՌԱԲԵԿԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՃԱՇԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏԱՆԸ. ԻՆՉ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ․ ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը օրերս եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։

Նրան ֆիքսել են վարչապետի հետ ընտանեկան միջավայրում։ Դատավորի թեկնածուն ճաշել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել անելիքները։

«Ժողովուրդ» օրաթերթին դատական շրջանակներից լուրեր հասան այն մասին, որ այդ մտերմիկ հանդիպման ժամանակ վարչապետը հավաստիացրել է, որ խորհրդարանում բարձր ձայներով հենց Մկրտչյանը կընտրվի ՎԴ դատավոր, ոչ թե մյուս թեկնածու, գիտնական Արմեն Հայկյանցը։ Դրա դիմաց կողմերը պայմանավորվել են, թե ինչ անել «վնգստացող» դատավորների» հետ։

Նրանք նաեւ քննարկել են, թե Մկրտչյանը կոնկրետ ինչ պետք է անի, որ չհամարվի «պատերի տակ վնգստացող դատավոր», եւ ում հետ պիտի կառավարությունից լինի կապի մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ