Մամուլ 5 տարի առաջ - 10:15 04-03-2021

«ԻՄ ՔԱՅԼՈՒՄ» ԴԵՄ ԵՆ ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՆ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն չէ խորհրդարանական համակարգից կիսանախագահականին վերադառնալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին․ «Պառլամենտական համակարգը մեզ պես երկրների համար ամենաճիշտ համակարգն է, իհարկե՝ այս դժվարությունները հիմա որ անցնում ենք, կարելի է հետեւություններ անել եւ որոշ փոփոխություններ իրականացնել, բայց ես եղել եւ մնում եմ պառլամենտական համակարգի կողմնակից»։

Հարցին՝ իսկ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է ցանկանում վերադառնալ նախկին համակարգին, որպեսզի կախում չունենա՞ խորհրդարանից, ինչպես այսօր է։ Պատգամավորն ասաց, թե չի կարող Փաշինյանի մտադրությունների մասին գուշակել, երբ խոսի, նոր կարծիք կհայտնի․ «Երբ մեզ մոտ կլինի քննարկում, ես, ամեն դեպքում, կպաշտպանեմ իմ տեսակետը»։ Ի դեպ, ստեղծված իրավիճակում սահմանադրական հանրաքվե անցկացնելն անգամ «Իմ քայլում» անիրատեսական են համարում, լուրջ կասկածներ ունեն, թե կկարողանան 650 հազար կողմ քվե ապահովել։

Հիշեցնենք, որ հանրաքվեի դրված հարցն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

Ընտրողների թիվը 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախօրեին 2 միլիոն 575 հազար 939 էր, այսինքն՝ 644 հազար մարդ պետք է կողմ քվեարկի, որ կառավարման համակարգը փոխվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան