Արտաքին 5 տարի առաջ - 09:15 02-03-2021

ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ՝ ԿԱՊՎԱԾ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՀԵՏ

Վրաստանում դեռ նախորդ տարեվերջին և 2021 թվականի սկզբին կառավարությունից, Առողջապահության նախարարությունից և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից հայտարարում էին, թե երկիրը կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի չափաբաժինը ստանալու է փետրվարի վերջին: Նախորդ շաբաթ հայտարարվեց, որ Pfizer տեսակի պատվաստանյութի շուրջ 30 հազար չափաբաժինը, որը երկիրը ստանալու էր և ըստ ծրագրի մարտի սկզբից սկսելու էր բնակչության պատվաստումը, դեռևս չի հասնի Վրաստան: Այդ մասին հայտնում է «Ալիք Մեդիան» լրատվական-վերլուծական կայք։

Վրացական interpressnews լրատվական գործակալությունն այսօր հրապարակեց COVAX հարթակի (որի միջոցով ստանալու է պատվաստանյութեր) պատասխանն այն հարցին, թե ինչու Վրաստանը խոստացված ժամանակին չստացավ պատվաստանյութը:

Նամակում մասնավորապես ասվում է, որ փետրվարին պատվաստանյութը ուղարկվել է այն երկրներին, որոնք բավարարել են իրենց կողմից սահմանված չափանիշները: Ինչպես նաև, նամակում ասվում է, որ պատվաստանյութերի հիմնական մասը երկրներին կբաժանվի մարտ ամսին:

Ինչ վերաբերում է չափանիշներին, որոնք պետք է բավարարեն երկրները, նրանց պարզաբանմամբ հետևյալն են՝

Բոլոր երկրների ազգային կարգավորողները պետք է հավաստագրում տան ներմուծվող պատվաստանյութին Բոլոր մասնակիցները պետք է պատվաստանյութ արտադրողի հետ կնքեն վնասի փոխհատուցման պայմանագիր

Թեմայի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությամբ պայմանավորված՝ Առողջապահության նախարարությունում անցկացվեց մամուլի ասուլիս, որտեղ փոխնախարար Թամար Գաբունիան փորձեց որոշ պարզաբանումներ անել:

Փոխնախարարը նշեց, որ երկիրը պատրաստ է կորոնավիրուսի պատվաստանյութը ստանալուն, և ԶԼՄ-ներում տարածված հայտարարության համար նախարարությունը COVAX-ից պարզաբանումներ է պահանջում:

«Այսօր տարածվեցին լուրեր, թե, իբր, Վրաստանը պատրաստ չէ ընդունել պատվաստանյութը: Մենք կես ժամ առաջ COVAX-ից պահանջել ենք պարզաբանումներ անել այս հարցի վերաբերյալ: Մենք վերջին նամակը նրանցից ստացել ենք փետրվարի 22-ին և հետաձգման պատճառը նշված է Pfizer-ի կողմից լրացուցիչ պահանջների սահմանումը, ինչը կապ չունի երկրի պատրաստ լինելու հետ»,- հայտարել է Գաբունիան:

Փոխնախարարը, խոսելով երկրում պատվաստման գործընթացի մասին, հանդիպման ավարտին նշել է, որ 2-3 շաբաթվա ընթացքում Վրաստան կներմուծվի Astrazeneca-ի պատվաստանյութը և մարտի վերջից կսկվի պատվաստումը, իսկ մինչ այդ հնարավոր է ստանան նաև Pfizer-ի պատվաստանյութից:

Վրաստանի ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև բժշկական փորձագետներ իշխանությանը մեղադրում են անգործության մեջ և պահանջում Առողջապահության նախարարի հրաժարականը:

Այսօր «Շինարար ռազմավարություն» քաղաքական դաշինքի անդամ Սերգո Չիխլաձեն հայտարարել էր, որ քննարկվում է նաև Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեին պաշտոնից ազատելու հարցը, սակայն վերջինս չէր հաստատել այդ լուրը և նշել, որ «աշխատում է սովորական ռեժիմով»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից