Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:20 02-02-2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՌՈՒՍԱԿԱՆ «ՍՊՈՒՏՆԻԿ V» ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին, որ Հայաստանը օգտատգործելու է «Սպուտնիկ V» պատվաստանյութը:

Հարցին, թե աշխատանքներ տարվում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ, նախարարությունից հղում արեցին հունվարի 20-ի հայտարարությանը, ըստ որի՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություններն ու առաջարկները քննարկվել է COVAX FACILTY նախաձեռնության երկրորդ պատուհանի ընթացքում։

Նախարարությունը որոշել էր չմերժել նախաձեռնության շրջանակներում առաջարկված COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը՝ նախատեսված բնակչության 3%-ի համար:

Բրիտանական AstraZeneca-ն ձեռքբերելիս հաշվի է առնվել հնարավորինս վաղ ժամկետում հասանելիությունը՝ 2021թ․ մարտ և արժեքի մատչելիությունը:

ԱՆ-ը հայտնել է նաև, որ COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվեկու է փուլային՝ սահմանելով ռիսկի խմբերի հետևյալ առաջնահերթությունը։

1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները:

Համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան