Մամուլ 5 տարի առաջ - 10:25 27-02-2021

ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ ՀԱՆԴԻՊԻ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 25-ի երեկոյան՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ տարածած հայտարարությունից հետո լուր տարածվեց, թե Օնիկ Գասպարյանին են այցելել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, որոնք փորձել են համոզել նրան՝ հրաժարական տալ։

Անգամ հանդիպումից մանրամասներ էին ներկայացնում, թե աշխատասենյակի դուռը ներսից կողպել են, որ ճնշում գործադրեն ԳՇ պետի վրա։ Մի լրատվամիջոց էլ գրել էր, որ Օնիկ Գասպարյանն ապտակել է Արայիկ Հարությունյանին։

Բայց, մեր տեղեկություններով, հանդիպման միակ նպատակը եղել է այն, որ Գասպարյանին համոզեն՝ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ Արմեն Աբազյանը հազիվ թե Գասպարյանի հրաժարականը պարտադրողների թվում լիներ, քանի որ նա եւ Օնիկ Գասպարյանը հին մտերիմներ են, եւ Աբազյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակման հարցում նա անմիջական մասնակցություն է ունեցել։ Ըստ որոշ լուրերի՝ ինքն է նրա թեկնածությունն առաջարկել։

Ինչ վերաբերում է Գասպարյանի դիրքորոշմանը, մեր տեղեկություններով, նա շատ մարտական է տրամադրված եւ չի զիջելու։ Նրան ճանաչողներն ասում են՝ չգիտե՞ք, որ իջեւանցիներն ահավոր «կող» ունեն․ մի իջեւանցի Նիկոլն է, մի իջեւանցի՝ Օնիկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան